Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ․ Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ երեկ Արցախի Մարտունի է ժամանել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Նժդեհի արձանը հանելու հարցով․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի , կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։ Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9 ֊ը պետք է “արջի ծառայություն” մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին։ Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու»,- գրել է ՀՀ ԱԺ պատգամավորը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սիրիական ՀՕՊ-երը խոցել են Իսրայելի արձակած հրթիռները

Հաջորդը

Լավրովը գալիս է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա

Հայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում:   Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս…
Դիտել

Ադրբեջանցիներն այսօր պարբերաբար կրակել են Երասխի դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական…
Դիտել

Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի շրջակայքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր տելեգրամյան ալիքում հայտնել է Արցախում հրետակոծության մասին։ «Մեզ մոտ զանգվածային հրետակոծություն է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share