ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումն Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ 

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ՝ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցներն ուղղված ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»:

Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:

Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը

Հաջորդը

Նախատեսվում է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնները շահագործման հանձնել 2023-ին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում հեղաշրջման համար Ռուսաստանն այլևս ռեսուրս չունի. Շիրինյան (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջման համար ռեսուրս և միջոցներ այլևս չունի։ Երևանի ընտրողները պետք է կատարեն վերջին ընտրությունը և ռևանշիստներին…
Դիտել

Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։ Հասմիկ Կիրակոսյանը 1996թ. -ից, մարզպետարանների…
Դիտել

Դատախազությունը ընտրական հանցագործությունների վերբերյալ տվյալներ է հրապարակել

Հայաստանի գլխավոր դատախազություն տեղեկացնում է, որ հանրային իրազեկումն ապահովելու նկատառումով ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021 թ.…
Դիտել

Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի պետական նախարար Արտակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share