Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը

Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է  տոնել իր կարիերայի 40-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Billboard-ը:

Համերգներին Մադոննան կկատարի 1983-ից մինչև 2019 թվականը թողարկված  հիթերը: Ըստ աղբյուրի՝ շրջագայությունն ամենալայնամասշտաբն է լինելու Մադոննայի ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում:

Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել այն քաղաքների ամբողջական ցանկը, որոնցում Մադոննան նախատեսում է ելույթ ունենալ: Արդեն հայտնի է, որ նա համերգով ներկայանալու է Լոնդոնում:

2016-ին Մադոննան ընդգրկվել է հյուրախաղերից ամենաբարձր եկամուտ ունեցող տասը արտիստների ցանկում: Մինչև 2019 թվականը նա, Forbes-ի տվյալներով, երաժշտարվեստում ամենահարուստ կինն է համարվել: Մադոննայի վերջին շրջագայությունը 2020-ին է կազմակերպվել, որի ընթացքում երգչուհին երկրպագուներին է ներկայացրել իր նոր ալբոմը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

Հաջորդը

ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն. Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը. «Ադրբեջանի ԶՈՒ կողմից շարունակվող վայրագությունները գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ…
Դիտել

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես…
Դիտել

Ռուսաստանի հետ հարաբերություններին վերադարձն անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ նախապատերազմական հարաբերություններին վերադառնալն անհնար է, G7-ի վեհաժողովին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա հավելել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share