«Մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր և տեղի կունենա դելիմիտացիա»․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել ՀՀ վրա հարձակվելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը քննարկել ենք խաղաղության պայմանագրի ժամանակացույցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։ 

Արմեն Գրիգորյանը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես են միջազգային մեխանիզմներ ստեղծվելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: 

Գրիգորյանը նաև նշեց, որ Հաջիևի հետ քննարկվել է Ադրբեջանի զորքերի ամբողջությամբ դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։  

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին։ Այստեղ մնում է փոխադարձ համաձայնության գալ, որ սա ընդունում ենք որպես հիմք, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29800 քառ․ կմ տարածքը և առաջ շարժվենք»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ մեխանիզմների հարցում դեռևս հստակություն չկա, բայց կա ընկալում, որ այս ՀՀ-ն ուղղությամբ պետք է շարժվի։ 

ԱԽ քարտուղարը նաև ասաց, որ քննարկվել է ապաշրջափակման հարցը։ Կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա»,- նշեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ականապայթյունային վիրավորման հետևանքով ՀՀ ԶՈՒ մայոր է զոհվել

Հաջորդը

ՀՀ վարչապետը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի  ղեկավարի պաշտոնում…
Դիտել

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին՝ Շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ

Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական…
Դիտել

Այս գործելաոճը չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ-ն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ…
Դիտել

Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share