ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ըստ նրա այցեր են կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ։

«Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում», – հայտարարեց Թաթոյանը։

Արման Թաթոյաքնի խոսքով սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովվում մարդու իրավունքների պաշտպանությունը, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոներին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ մարմինները հայտնաբերել են ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու…
Դիտել

Բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված` COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին…
Դիտել

Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղարկել է հատուկ զեկույց

ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել եմ հատուկ զեկույց՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share