Միջին օղակի զինծառայողների աշխատավարձերը կկրկնապատկվեն

ՀՀ կառավարությունը սկսում է զինծառայողների ատեստավորման գործընթաց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ատեստավորման արդյունքում, կախված պաշտոնից, կոչումից և հաստիքից, միջին օղակի զինծառայողների աշխատավարձերը կկրկնապատկվեն։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ մարտական հերթապահություն իրացնող զինծառայողների 211 հազար դրամ աշխատավարձը սահմանվել է 422 հազար դրամ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. 

«Քաղաքացիները պետք է համոզված լինեն՝ եթե որևէ մեկը կրում է զինվորական համազգեստ, ուրեմն նա համապատասխանում է կոնկրետ չափանիշների»։

Փաշինյանի խոսքով՝ ատեստավորման գործընթացում կներգրավվեն նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, խորհրդարանական գործընկերներ՝ վստահ լինելու համար, որ սահմանված որակական չափանիշները պահպանվում են։ 

«Քանի որ առողջապահության ապահովագրության համակարգ ենք ներդնում, որոշում ենք կայացրել, որ կրկնապատկվող աշխատավարձի որոշակի մասը, ըստ նախնական հաշվարկների՝ 20-25 հազար դրամ, կդեպոնացվի և կհատկացվի առողջապահության ապահովագրության համար, ինչը ևս կարևոր որոշում է»,-նշեց վարչապետը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հարկերը չվճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ վարձու աշխատողների

Հաջորդը

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու եղանակը. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ…
Դիտել

Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 երեխաներից 13-ը արդեն դուրս են գրվել

Մայիսի 18-ին  Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից  սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը  արդեն դուրս են…
Դիտել

Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում կմնա ևս 4 ամիս

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Բաքվում անազատության մեջ պահվող, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգվել…
Դիտել

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդրին եւ «Ֆեյսբուքում» գրել․ «Շատ է խոսվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share