Մոսկվան տեսնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ՌԴ-ին դուրս մղելու ԵՄ ջանքերը․ Զախարովա

Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը դեռևս պաշտոնապես որոշում չի կայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար առաքելություն տեղակայելու վերաբերյալ:

«Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է։ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ»,- նշել է Զախարովան:

Այդ առումով, ըստ Զախարովայի, կօգտագործվի նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա նիստի հնարավորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը «Facebook»-ը ճանաչել է որպես ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություն

Հաջորդը

ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ

Առնչվող նյութեր
Դիտել

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն…
Դիտել

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

2022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից…
Դիտել

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Լատվիան վերջապես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share