Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան

Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող  հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր,  հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը:

«Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:

«Սննդամթերքի բարձր գների պատճառով մենք կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև, և կառավարությունն այս առումով մի քանի գործողություն է պատրաստում: Բարձրանալու են նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքները. Ալի Շամխանի

Հաջորդը

Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղարքունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընտրական հանցագործության 17 հաղորդում է ստացվել

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկան է ենթարկվել նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան…
Դիտել

6 ամիս է Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը։ …
Դիտել

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին։ «Հայաստանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share