ՄՊՀ-ն ուսումնասիրել է բուսական յուղի շուկան

ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ-ն ուսումնասիրել է շուկան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բուսական յուղի շուկան: Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաև գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։ Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը և վեր հանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4 %։

Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը և Մալայզիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4 %-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը։

ՀՀ-ում բուսական յուղն ամբողջությամբ ներմուծվում է և օգտագործվում սննդային նպատակով։ 2021 թվականին արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղերի ընդհանուր ներմուծումն իրականացվել է շուրջ 100 տնտեսավարողի կողմից՝ կազմելով շուրջ 25,5 հազար տոննա, ներմուծումների 98 %-ն իրականացվել է ՌԴ-ից։

Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջատար 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները շուկայում գրեթե հավասար են եղել: Նրանց մասնաբաժինների հանրագումարը 2020թ․-ին կազմել է 64,1%, իսկ 2021 թվականին՝ 64,6%:

2020-2021 թվականներին ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին։

Սուպերմարկետների կողմից կիրառվող գնային քաղաքականության շրջանակներում նշմարվել են որոշակի ուղղություններ, որոնք կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, ինչից ելնելով Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ՝ հնարավոր խնդիրներն առավել ամբողջական ուսումնասիրելու և բացահայտելու նպատակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահն այցելել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Հաջորդը

Քննարկվել է Էրեբունի արգելոցի որմնանկարների հետագա պահպանության հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus…
Դիտել

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել  վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի…
Դիտել

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Արցախի Խծաբերդ համայնքից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հիմնականում Շիրակի մարզից են, փակել են Երևան Գյումրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share