Քննարկվել է Էրեբունի արգելոցի որմնանկարների հետագա պահպանության հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի  2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի տարածքում գտնվող խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծված որմնանկարների տեխնիկական գնահատումը և դրանց հետագա պահպանության (մաքրման, ամրակայման) համար հնարավոր լուծումներ գտնելն էր:

Համատեղ քննարկման արդյունքում որոշվել է որմնանկարների լավ պահպանված հատվածներն ամրակայել և կոնսերվացնել՝ հնարավորինս զերծ մնալով նոր միջամտություններից:

Նիստի օրակարգային հարցերից էր նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի տեղափոխության հարցը: ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թ. որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր:

Հարկ է նշել, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը 2019 թ. նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄՊՀ-ն ուսումնասիրել է բուսական յուղի շուկան

Հաջորդը

Արցախում 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող կրակոցների տակ

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33մ/վ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։ Երևանում այսօր…
Դիտել

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի…
Դիտել

Հեռախոսազանգերի միջոցով փորձում են ապատեղեկատվություն տարածել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն…
Դիտել

Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

2023թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share