Մտահոգված եմ ԼՂ-ում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա մասնավորապես նշել է՝ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված:

«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ընդգծել է դեսպանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ պատասխանը՝ Ադրբեջանի պատգամավորին

Հաջորդը

ԵՄ-ն խորապես մտահոգված է. Բորելն արձագանքել է ԵԽ պատգամավորների հարցին

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 4-ին, 8-ին սպասվում է…
Դիտել

ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share