Մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մաթեմատիկայի /հանրահաշիվ, երկրաչափություն, ինֆորմատիկա/ (20 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

 Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվեու է երկու փուլով՝ գրավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարի և բանավոր՝ ըստ ուսումնական հաստատության կազմած հարցաշարի:

  Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝ 

  1. hանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. աձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
  4. իքնակենսագրություն (Ձև 5),
  5. թափուր աշախատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  10.  որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ 12:00-ին, Տավուշի մարզի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական  վարժարան» հիմնադրամում:

 Տեղեկությունների համար զանգահարել՝ (060)71-30-03,71-30-00 հեռախոսահամարներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Հաջորդը

Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտոնից

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: ՀՀ նախագահի աշխատակազմը հաստատել է, որ վարչապետի պաշտոնակատարից…
Դիտել

ԱՀ Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող…
Դիտել

Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության…
Դիտել

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share