ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մտահոգ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկել է Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Հաջորդը

Աննա Վարդապետյանն ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է գործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն ՀՀ-ին առաջարկել է սահմանին հսկիչ անցակետ տեղադրել

Հանդիպումը կառուցողական էր, եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  «Խաղաղության պայմանագիրը պետք…
Դիտել

Փաշինյանը ներկա է գտնվել Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են…
Դիտել

Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ հաղթանակի կապակցությամբ

Փետրվարի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի…
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևրոգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share