Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։

Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

ԿԳՄՍ նախարարի առաջին կանգառը Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրվել է 2022 թ. հոկտեմբերին: Ժաննա Անդրեասյանը նախ շրջել է թատրոնի փոքրիկ տարածքում, ծանոթացել փորձասենյակի և դահլիճի պայմաններին, ապա դիտել «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումը, որը շուրջ կես տարի գործող թատրոն-ստուդիայի բեմադրած երկրորդ ներկայացումն էր:

Թատրոն-ստուդիայի հիմնադիրներ Անի Վարդանյանի և Վիգեն Թադևոսյանի խոսքերով՝ Եղվարդում թատրոն-ստուդիա ստեղծելու գաղափարի հիմքում ընկած էր համայնքում մշակութային կյանքն առավել աշխուժացնելը, ինչպես նաև պարարվեստի և թատրոնի հետ անմիջական կապ ունեցող տեղի երիտասարդներին բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը: Նրանք տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են բեմադրել «Փոքրիկ իշխանը» ներկայացումը: Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի հիմնակառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում․ դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին:

Շինարարական ընկերության պատասխանատուն ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանված նորմերի պահպանմամբ։ Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, լաբորատորիաններով, մեծ մարզադահլիճով ուսումնական հաստատություն, որը կունենա բարեկարգված, խնամված ու կանաչապատ տարածք և կապահովի որակյալ կրթության համար բարենպաստ կրթական միջավայր: ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Կաթնաղբյուր բնակավայր, որտեղ ընթանում են հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Այստեղ կառուցվում է մոդուլային նոր դպրոց, որի հիմնական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել դասասենյակների, ապաստարանի, գրադարանի, ճաշարանի, սանհանգույցի, հանդիսության սրահի պայմաններին: Դպրոցը, ըստ շինարարի, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

Հաջորդը

ՀԱՊԿ-ը հուսով է, որ խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության նախագահը ու Մարդու իրավունքների պաշտպանը այցելել են Շուռնուխ գյուղ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Շուռնուխի բնակիչները որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է…
Դիտել

Կասեցվել է վտանգավոր նրբաբլիթի թողարկումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը զգուշացնում է. «Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share