Նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է․ Արման Թաթոյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:

Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը: Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրում գրանցվել է 11 մահվան դեպք

Հաջորդը

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ․ Ֆիլիպ Ռիքեր

Առնչվող նյութեր
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…
Դիտել

Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը. Արցախի ՄԻՊ

Ավելի քան երկու շաբաթ Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի…
Դիտել

Առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share