Նիկոլ Փաշինյանը գոհ է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքից

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին, նշելով, որ հույս ունի որ բոլոր ուղղություններով կկարողանան աշխատել։

«Պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված հայտարարության։

Եվ մենք շարունակելու ենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ։ Կրկին ուզում եմ ընդգծել նախկինում մեր արտահայտած դիրքորոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ։ Այստեղ էլ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք և հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել։ Համենայնդեպս ՀՀ-ն բոլոր ջանքերը գործադրում է և կշարունակի գործադրել, որպեսզի նախատեսված լուծումները, այն, ինչ նախկինում արտահայտել ենք, այդ ուղղութուններով արդյունավետ կարողանանք առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բավրայում ստորգետնյա ցնցումները շարունակվում են

Հաջորդը

Արարատ Միրզոյանը ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Փարիզը մշտապես Հայաստանի կողքին է եղել և սատարել մեզ նույնիսկ ամենածանր պահերին․ Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը:…
Դիտել

Մարտակերտի հատվածում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը վերադարձել են ելման դիրքեր

Ապրիլի 15-ին Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում…
Դիտել

Ավարտվել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը

Ավարտվել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների (կմ 20+900-կմ 22+700 և…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով. Պն

Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share