Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի, տեղումները կշարունակվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման որոշումները կարող են բացառապես կամավոր լինել․ Սերգեյ Լավրով

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով…
Դիտել

Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է…
Դիտել

Ինտենսիվ կրակ Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share