Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում նշված է.

«Մեծարգո նախագահ, թանկագին Էմանուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։

Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։

Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։

Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնախնդրի խաղաղ ու տևական կարգավորմանը։

Մեծարգո նախագահ,

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության։

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի համար այս նվիրական տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով:

Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը 11.8 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Հաջորդը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը հեռախոսազրույցը է ունեցել և Բլինքենի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք:

Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221880 դեպք, որոնցից 210835-ն` առողջացած, 4386-ը` մահվան ելքով:…
Դիտել

Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Ռոմա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը…
Դիտել

Ավարտվել է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share