Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում. 

«Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրել է Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպման մասին. 

«Ես հույս ունեմ, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում։ Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով. նաև միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում։ Կարծում եմ՝ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում, քան նախկինում։ Այս իմաստով և Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն են ստանում»,- նշել է վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Հաջորդը

ԱՊԿ զորավարժություններն այս տարի ՀՀ-ում չեն կայանա. վարչապետ 

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, տարբեր տեսակի թմրամիջոցներ

Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share