Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին:

Պարոն Բեռլուսկոնին նշանակալի ներդրում է ունեցել Իտալիայի շարունակական առաջընթացի ապահովման և հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում: Վշտակցում եմ անվանի քաղաքական գործչի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի պահին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հոտնկայս ծափեր ու «բիս»-եր. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Հաջորդը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար…
Դիտել

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։ «Սա պետք է մտահոգի նաև…
Դիտել

Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի  քարտուղարներ Արմեն Գրիգորյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share