«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես, Պետական շահերի  պաշտպանության վարչության  ավագ դատախազը, մասնակցելով N վարչական  գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. կա երկու վիրավոր

Հաջորդը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում…
Դիտել

Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

72 տարեկանում սրտամկանի կաթվածից մահացել է ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը: Նրան ծանր վիճակում…
Դիտել

Վարչապետը հանձնարարել է ենթակառուցվածքների հարցը լուծել, նոր միայն՝ ասֆալտապատել

Կառավարությունը 2 մլրդ 387 մլն դրամ հատկացրեց 9 մարզում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Գումարը հատկացվել է Արագածոտնի, Արարատի,…
Դիտել

Կանադայի արտգործնախարարը կայցելի Հայաստան. հայտնի է օրակարգը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share