Նոր Հայաստան՝ ռուս-թուրքական սեպ, արևելք-արևմուտք բուֆեր

Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, 2020 թվականի դառը պարտությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում, Ռուսաստանի անպատասխանատու պահվածքը, ինչպես նաև 2021 թվականի ապրիլի 24-ին Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հարց են բարձրացնում. ու՞ր պետք է առաջնորդվի նոր Հայաստանը:

Արդեն պարզ է, որ երկրի արտաքին քաղաքականությունը խորամուխ փոփոխության կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի դիմակայել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, որոնք նույնիսկ սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, նույնիսկ՝ դե յուրե:

Դարեր, նույնիսկ հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում և դրանից դուրս ապրող հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել որպես բուֆեր արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների միջև, հյուսիսային և հարավային ժողովուրդների միջև (օրինակ՝ Հայաստանը Հռոմեական և Պարթևական կայսրությունների, արաբների և բյուզանդացիների միջև և այլն):

Հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհից դուրս նույնպես բուֆերի դեր է կատարել, ինչպես օրինակ՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը խաչակիրների, Բյուզանդական կայսրության և մահմեդականների միջև, միջին դարերում հայկական մեծ գաղութները Արևելյան Լեհաստանում և Ուկրաինայում, ուշ միջնադարի շրջանում Պարսկաստանում և նույնիսկ Հնդկաստանում հայ վաճառականները, որոնք բավական հաջող էին սահուն կերպով կապեր ստեղծելու  եվրոպացիների և արևելքում ապրող մարդկանց միջև:

Եվ նույնիսկ հիմա, երբ աշխարհով մեկ ցրված հայկական սփյուռքը մեծապես ներկա է այնպիսի տարածքներում, որտեղ հատվում են արևելքն ու արևմուտքը, ինչպես օրինակ՝ Կրանոդարը և Սոչիի տարածքները Ռուսաստանի հարավ-արևմուտքում, Լոս Անջելեսը՝ ԱՄՆ-ի արևմտյան ափին և այլն:

Արևմուտքը արևելքին կապելու հայկական քաղաքականության այս բացառիկ հմտությունը և բուֆեր երկիր լինելու դերը անհապաղ պետք է տեղ գտնի նոր Հայաստանում և դրա շուրջը, քանի որ երկիրը պայքարում է վերականգնելու իր աշխարհաքաղաքական գործոնը Հարավային Կովկասում և ընդարձակ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում 2020թ․-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում պարտությունից հետո։

1920թ. Սևրի պայմանագիրը վերոնշյալ բուֆերի դերը լիազորեց Հայաստանի առաջին Հանրապետությանը (1918 – 1920 թթ.) մեկ այլ, առավել անուղղակի քաղաքակրթական և քաղաքական ձեռնարկումի կողքին՝ հզոր սեպ այն ժամանակ փլուզվող Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև:

Միշտ պարզ է եղել, որ հայկական քաղաքակրթությունը սեպ է եղել թուրքական աշխարհում, սակայն շատ քչերն են դիտել Հայաստանը որպես սեպ Ռուսաստանի և Թուրքիայի միջև.  Մասամբ այն պատճառով, որ Սևրի պայմանագիրը չիրագործվեց և փլուզվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ զիջելով իր՝ Արևելք-Արևմուտք բուֆերի և Ռուսաստան-Թուրքիա սեպի դերերը 1921 թվականի Մոսկվայի և Կարսի անօրինական պայմանագրերով։

1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Հայաստանի երրորդ Հանրապետությունը բացառիկ հնարավորություն ուներ հանդես գալու որպես քաղաքակրթական և քաղաքական բուֆեր արևելքի և արևմուտքի միջև և հզոր սեպ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) առաջին պատերազմում 1994 թվականին տարած հաղթանակից հետո, բայց այդ հնարավորությունը բաց թողնվեց միակողմանի արտաքին քաղաքականության և Ռուսաստանից կախվածության կարճատես քաղաքականության պատճառով։

2020-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում պարտությունը արթնացրել է հայերին երկրում և Սփյուռքում՝ փրկելու Հայաստանը հետագա փլուզումից և գտնելու նրա զարգացման ուղին։

Աշխարհի հայության ինստիտուցիոնալացումն արդեն տեղի է ունենում ցանցային պետության հայեցակարգերի և կառույցների միջոցով։

Այդ կառույցներում կան իրազեկ մարդկանց խմբեր, ովքեր հասկանում են, որ Հայաստանի ռազմավարական դիրքը և հայրենիքին օգնելու հայկական սփյուռքի ջանքերը կարող են վերականգնել Հայաստանի անմիջական կարողությունը՝ վերագտնելու իր դերը որպես բուֆեր արևելքի և արևմուտքի միջև և որպես սեպ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև և թուրքական աշխարհում։

Սա կվերականգնի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում և կզսպի ռազմատենչ տարածաշրջանային տերություններին՝ այդ կերպ ստեղծելով խաղաղություն և բարգավաճելու հիմքեր Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։

Որքան շատ Թուրքիան, Ադրբեջանը և այլ պետություններ փորձեն ոչնչացնել Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, այնքան հայկական քաղաքակրթությունը առավելագույնի կհասցնի իր հնարավորությունները՝ վերականգնելու իր դերը որպես բուֆեր և սեպ՝ արևելքի և արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Եվ քանի որ պարզ է, որ հայկական քաղաքակրթությունն արդեն անցում է կատարում դեպի համաշխարհային հայությանը համախմբող ցանցային պետության կառույց, միջազգային հանրությունը բացառիկ հնարավորություն է ստացել իրացնելու այդ քաղաքակրթական հայկական բուֆեր-սեպի հնարավորությունները՝ աշխատելով հայության հետ գլոբալ մակարդակով։

Հազարամյակներով Հայաստանը իր ներդրումն է ունեցել մարդկային քաղաքակրթության մեջ՝ կապելով արևելքն ու արևմուտքը, հյուսիսը և հարավը։

Հայաստանը 100 տարի առաջ ենթարկվեց ցեղասպանություն, և հայ էթնոսը Հայոց ցեղասպանության հետևանքով զրկվեց իր քաղաքակրթության բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից։

Եվ բոլորովին վերջերս Հայաստանը ցնցվեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում մեծ կորուստից։

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում հայկական գործոնի վերացումը աշխարհաքաղաքական աղետ կլինի մեծ և տարածաշրջանային տերությունների համար։

Հայ ժողովորդը աշխարհով մեկ միավորվում է ցանցային պետության կառույցի մեջ, որը պատրաստ է աշխատել Հայաստանի բուֆեր-սեպ դերի վերականգնման ուղղությամբ և հրավիրում է գործընկեր երկրներին գործակցության։


Հեղինակ՝ Վահրամ Այվազյան, Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հոդվածը անգլերեն լեզվով տպագրվել է Greek City Times պարբերականում 2021թ․-ի մայիսի 14-ին․ https://greekcitytimes.com/2021/05/14/new-armenia-east-west-buffer-russia/ ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ-ն շարունակելու է օգնել Հայաստանին. Լավրով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որ հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան…
Դիտել

«Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները

Հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share