Նոր ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Նոր ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:

Փետրվարի լույս 6-ի  գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճեպազրույցում հայտնել է, որ վիրավորների թիվը 5385 է։

Էրդողանը հավելել է, որ փլատակների տակից 2470 մարդ է դուրս բերվել։ Ընդհանուր առմամբ երկրաշարժի հետևանքով ավերվել է 2818 շինություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող արցախցի ուսանողների հետ

Հաջորդը

Նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման դրսևորումներով․ Մայր Աթոռ

Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին…
Դիտել

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share