Նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 34-ամյա տղամարդ է ձերբակալվել.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ՝ հուլիսի 27-ին Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես  հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. հուլիսի 27-ին ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա  բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև, 29-ամյա տղամարդը ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն: 

Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են  նռնակի դետալներ, արնանման հետքեր և  հագուստ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճապոնիան առաջին տեղում է աշխարհում քովիդի դեպքերի օրական աճով

Հաջորդը

ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել են ձերբակալված անձանց պահման վայրերի բարելավման հարցերը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ-ն կանխել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի…
Դիտել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների մեծ խմբի փոխանակություն են արել

Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը իրականացրել է ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների ևս մեկ փոխանակում՝ ամենամեծը փետրվարի 24-ին…
Դիտել

Ավարտվել է ՊԵԿ-ի աշխատակիցների գործի քննությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության կողմից բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ ԱԱԾ  քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և…
Դիտել

Գերմանիայում AstraZeneca-ով պատվաստվելու են միայն 60 տարեկանից բարձր անձինք

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղամիջոցով պատվաստել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին, հայտարարել է կանցլեր Անգելա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share