Շարունակվում է զինթոշակառուների համար բնակարան գնելու պետական ֆինանսական աջակցության գործընթացը. ՊՆ

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

«Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների`
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում է բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

ՀՀ մարզերում բնակարա­նային հաշվառման հերթացուցակում ընդգրկված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառու­ներին ևս մեկ անգամ առաջարկվում է ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • զորացրման հրամանի լուսապատճենը,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
  • տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման և (կամ) օտարման վերաբերյալ,
  • աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում`  համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Խնդրում ենք պարտադիր կրել պաշտպանիչ դիմակ:

Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով՝ ք. Երևան, Բաբայան փող. 4 հասցեով»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի հարցը լուծված չէ. Սրեժ Սարգսյան

Հաջորդը

Աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի փոխանցած առաջարկներին

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի…
Դիտել

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին,…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ…
Դիտել

Ադրբեջանական կրակոցներից տուժել է 2 տուն. ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share