«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը

«Հարգելի ֆուտբոլասերներ,

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է իր գործենությունը և մեր թիմը հայտ է ներկայացնելու մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը։

«Շիրակի» մանկապատանեկան թիմերն էլ կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի տարբեր տարքային առաջնություններում, որտեղ վերջին տարիներին մեծ թվով հաջողություններ են գրանցել։

Ինչ վերաբերվում է Բարձրագույն խմբի մասնակցությունից հրաժարվելուն, ապա այն պայմանավորված է նրանով, որ ՀՖՖ ղեկավարությունը, չնայած իր նախընտրական խոստումներին, մինչև օրս չի ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, որը թույլ կտա ակումբներին մրցել արդար պայքարում, առանց կողմնակի միջամտությունների։

Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տարիների առաջնություններն ուղեկցվել են բազմաթիվ աղմկահարույց դրվագներով, անդրկուլիսյան ինտրիգներով և մութ պատմություններով, որոնք էական ազդեցություն են ունեցել մրցաշարային աղյուսակի դասավորության վրա։

«Շիրակ» ակումբը պատրաստ է հենց վաղվանից սկսել բանակցությունները Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ։ Ներողություն ենք խնդրում մեր ակումբի երկրպագուներից և հույս ունենք, որ նրանք ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին։Հավատացած եղեք, որ մեզ այս որոշումը տրվել է շատ մեծ դժվարությամբ, սակայն առկա իրավիճակում մեզ այլ ելք չէր մնում»,-ասված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրամիությունը ավելի քան 1․5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանին

Հաջորդը

Երեկ կատարվել է 5073 թեստավորում

Առնչվող նյութեր
Դիտել

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և…
Դիտել

Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share