Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա համայնքոմ տեղադրվեց ՀՀ դրոշը

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման  «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության շրջանակում մարտի 5-ին Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, տեղի ունեցեվ ՀՀ դրոշի տեղադրման արարողությունը։  ՀՀ դրոշը տեղեդրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։ 

Անիպեմզա գյուղի ընտրությունն ունի խորհրդանշական նպատակ: Գյուղը գտնվում է պատմական Անի քաղաքի մերձակայքում։ Անիպեմզայի ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին է գտնվում մեր պատմական հազարումի եկեղեցիների քաղաքը՝ Անիի ավերակները։ Անիպեմզայում է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 4-5-րդ դարերում։ Մինչ դրոշի վեր բարձրացվելը, Երերույքի տաճարում Շիրակի թեմի առաջնորդ Բարձրաշնոր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի թեմի Տեր Տաթև քահանա Մարուքյանը պատարագ մատուցեց, այնուհետև քահանան օրհնեց դրոշը, ողջունեց ազգանվեր այս նախաձեռնությունը։

Հենց Երերույքի տաճարի դիմաց Հայաստանի հիմնի ներքո տեղադրվեց եռագույնը։ Միջոցառմանը ելույթ ունեցան «Վասն Հայրենյաց»  ազգային համախմբման շարժման համահիմնադիրներ Սևակ Հակոբյանը, Վահագն Չախալյանը, Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը, համայնքի բնակիչներ և այլք։

Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։

«ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇԸ ԻՒՐԵԱՆՑ» նախաձեռնության նպատակն է Հայաստանի Հանրապետության 9 մարզերի սահմանամերձ համայնքներում, տեսանելի որևէ բարձրունքի վրա, տեղադրել Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Գործողության նպատակն է Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի սահմանները խորհրդանշականորեն ուրվագծել իր պետական դրոշով, ազգային-պետական դրոշի պահպանումն ու դրա հանդեպ տածելիք հարգանքը ավելի ևս ամրապնդել հայորդիների մոտ, հրապարակային միջոցառումների և դրանից բխող մեդիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գուղերն ավելի ևս ծանոթացնել լայն հանրությանը, նպաստել տվյալ գյուղի զարգացմանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնակիչներին մասնակից դարձնել սույն գործողությանը՝ իրար շուրջ համախմբելու միտումով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արսեն Թորոսյանը կոչ է անում պատվաստվել կարմրուկի դեմ (տեսանյութ)

Հաջորդը

<strong>Դիջիթեք համաժողովը կունենա ավելի քան 800 մասնակից</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը

Այսօր` հունիսի 25–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ,…
Դիտել

ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով…
Դիտել

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է․ նախարար

Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share