Շոգ եղանակը կպահպանվի

Հուլիսի 1-6-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 1-ի և 3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 3-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-ի և 6-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օլիվեր Վարհեին հուլիսի 8–ին կժամանի Հայաստան

Հաջորդը

Փոխվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը

Առնչվող նյութեր
Դիտել

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Սիրիացի չորս զինվոր է վիրավորվել Իսրայելի օդային հարձակումը հետ մղելու հետևանքով, հայտնում է SANA-ն հղում անելով ռազմական աղբյուրներին:…
Դիտել

Պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարարությունը ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել որում ասված է. «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ…
Դիտել

Սպանություն նախապատրաստելու, գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու,…
Դիտել

Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share