ՀՀ 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ` շուրջ 2 միլիարդ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրատվական հոսքերի ծառայության բաժնից։

Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի` 27 միավորված համայնքներ։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։

Ծրագրի արդյունքում խնայված միջոցները համայնքները կծախսեն օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պահեստազորի սերժանտ

Հաջորդը

Ազգային ժողովի նիստ․ՈՒՂԻՂ

Առնչվող նյութեր
Դիտել

Վահան Քերոբյանը Դուբայում 𝐃𝐏 𝐖𝐨𝐫𝐥𝐝 ընկերության գործառնական տնօրեն Չաք Հիթի հետ

Նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 14-ին հանդիպել է աշխարահի խոշորագույն լոգիստիկ 𝐃𝐏 𝐖𝐨𝐫𝐥𝐝 ընկերության գործառնական տնօրեն Չաք Հիթի…
Դիտել

Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անթալիայում (տեսանյութ)

Անթալիայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share