Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ:

Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

ՓԵՏՐՎԱՐԻ 7-12

Երևանում այսօր ցերեկը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերից՝ ձյուն։

Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է ձնախառն անձրև։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է Սեյրան Օհանյանի հարցով դատախազի երկրորդ միջնորդությունը

Հաջորդը

Բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ. երեք անձ կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի կողմից վարած…
Դիտել

ԱՄՆ շահերի գոտում ներգրավվելը ՌԴ հարևանների համար վտանգավոր է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ հարևանները պետք է հետևություններ անեն այն բանից, թե…
Դիտել

Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն․ Ալեն Սիմոնյան

Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է. հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝…
Դիտել

Ես որևէ բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին․ վարչապետ

Ես որևէ բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share