«Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած ծանր հանցագործությունը բացահայտվել է

Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Նրա հայտնածով՝ մարմնական վնասվածքը ստացել էր Հաղթանակ զբոսայգու դիմաց:

Բուժհաստատությունից հայտնեցին նաև, որ նույն զբոսայգու մոտից, դարձյալ հրազենային վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել է։

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին ինքնաձիգի 14 պարկուճ, ավտոմեքենայի վնասված ապակու կտորներ և այլն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 21-ին, հիվանդանոց դիմած տղամարդը Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկի մոտակա սրճարաններից մեկում հանդիպել էր իր ծանոթ 24-ամյա մի երիտասարդի։ Նրանք վիճել էին։ Վեճը վերածվել էր ծեծկռտուքի: Արդեն սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ազատության պողոտայի Հաղթանակ զբոսայգու դիմացի հատվածում՝ ստորգետնյա անցումի մոտ, հիվանդանոց դիմած երիտասարդը հանդիպել էր ընկերոջը։

Այդ ընթացքում մի ավտոմեքենայից իջել էր Երևանի Դրոյի փողոցի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ ու հայհոյանքներ հնչեցնելով՝ ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրանց ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով բուժհաստատություն դիմած երիտասարդի կինը, որը ավտոմեքենայի սրահում էր, ստացել էր վնասվածքներ, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ մահացել:

Դեպքից ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին կրակոցներ արձակած անձին, բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին ու ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։ Բավրայի սահմանային անցակետում էլ, Հայաստանը լքելիս, բռնվել է նաև առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեջ կասկածվող անձ, որը ևս ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Հաջորդը

«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է.ԱԻՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ զորախումբ են ստեղծում

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ տարածաշրջանային զորախումբ կստեղծեն։  «Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի…
Դիտել

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան  Էդմոն Մարուքյանը պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին…
Դիտել

Մետրոյի Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի․ Նիկոլ Փաշինյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման գործնական աշխատանքների հաջորդ քայլն է արվում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share