Ոստիկանության պարզաբանումը՝ Հայկ Մարությանի ահազանգի վերաբերյալ

Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»:

Ոստիկանությունից հայտնում են, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Ռուբինյանը դեսպաններին է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների պայմանավորվածությունները

Հաջորդը

Այսօր Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիմումներ չեն եղել. ՀԱՊԿ շտաբի պետ

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել։ Այս առնչությամբ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել․…
Դիտել

ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հղել․ «44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո…
Դիտել

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, քրեական գործի շրջանակներում կալանավորված Արմեն Աշոտյանը։…
Դիտել

Հավատացե՛ք մինչև վերջ, Արցա՛խ, մնա՛ ուժեղ. Կարեն Խաչանով (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share