Ով է Բաքվի ձեռքով կրակից շագանակներ հանում

Եվրամիությունը  40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն է տեղակայելու  հայ – ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այս մասին վերջնական որոշումը կայացվել է այսօր։

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Թեպետ երկօրյա ռազմական գործողություններից հետո իրավաիճակը հանդարտվեց, սակայն լարվածությունը մինչև այսօր շարունակում է պահպանվել։ Հատկանշական էր նաև, որ սեպտեմբերյան ռազմական գործողությունները դադարեցվել էին ԱՄՆ միջնորդությամբ, իսկ արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-ադրնեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։

Ավելին, մի քանի օր առաջ Բաքուն հայտարարեց, որ Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տարրերը և սպասում է հայկական կողմի պատասխանին։ Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին արձագանքնելով Բաքվին տեղեկացրել է, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Վերջին շրջանում հակամարտող կողմերը չեն հերքում, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին։ Սակայն այս համատեքստում ուշագրավ է Ադրբեջանի պահվածքը։ Բաքուն հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե իբր հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Զուգահեռ՝ Ադրբեջանը նաև դիմում է ռազմական սադրանքների։

Փաստացի ադրբեջանական կողմի քայլերը ցույց են տալիս, որ Բաքուն այդուամենայնիվ չի ցանկանում գնալ հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանը հրադադարի խախտման մասին կեղծ լուրերով փորձում է տապալել բանակցային գործընթացը և մասնավորապես հոկտեմբերի 31-ին Բրյուսելում դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման կազմակերպման հայկական կողմի առաջարկը։

Առաջին հայացքից թվում է, թե խաղաղության պայմանագիրը և հակամարտության լուծման տարբերակը, որն այսօր դրված է բանակցության սեղանին, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ավելի շատ բխում է Ադրբեջանի և ոչ թե Հայաստանի շահերից։ Համենայնդեպս, այդ մասին են խոսում նաև փորձագիտական շատ շրջանակներ և մասնավորապես Հայաստանի ընդդիմության ներկայցուցիչները։ Սակայն մյուս կողմից տարօրինակն այն է, որ Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները ցույց են տալիս, որ գործընթացը տապալելու ցանկություն ավելի շատ Բաքվի մոտ կա։

Ինչը, կամ ովքեր են խոչընդոտում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ախորժակի լիարժեք բավարարմանը և ինչու է Ալիևի վարչակազմը փորձում ամեն գնով ապակայունացնել իրավիճակը։ Չի բացառվում, որ Ալիևի ձեռքով շագանակները փորձում է կրակից հանել Ռուսատսանը, որը բավական ցավոտ է ընդունում ԱՄՆ և Եվրամիության ակտիվացումը տարածաշրջանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է ․ Տիգրան Ավինյան

Հաջորդը

Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը «Facebook»-ը ճանաչել է որպես ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություն

Ռուսաստանը «Facebook»-ը ճանաչել է որպես ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպություն։ «Meta» ընկերությունը ճանաչվել է ծայրահեղական և արգելվել Ռուսաստանում՝ ներառվելով…
Դիտել

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share