Ովքեր կարող են դիմակ չկրել փակ տարածքներում

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը հրապարակել է փակ տարածքներում դիմակ կրելու պայամանների մասին Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտմեբերի 11-ի հրամանը։

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝

1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ.

2) բնակության վայրում (տանը, բնակարանում).

3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի)․

4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).

5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.

6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների.

7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.

8 ) Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.

9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.

10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.

12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց

Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարի N 23-Ն հրամանում https://bit.ly/3EA32mv

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը

Հաջորդը

Ֆինանսների նախարարությունում աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ

Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Առողջապահության նախարարի…
Դիտել

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարը քարտերին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝…
Դիտել

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ. Դավիթ Բաբայան

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share