Ուխտը՝ որպես կյանքի ու ստեղծարարական մտքի ակունք

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայկական մշակութային ժառանգության հետքերով. ճամփորդություններ և արկածներ» խորագրով հանդիպում-զրույցը, որը վարեց հայտնի լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանը: Նա բոլորիս հայտնի է հայկական եկեղեցիների եւ խաչքարերի հեղինակային լուսանկարներով։

Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, սիրով շնորհավորելով բոլորին տոնի առթիվ, նշեց, որ խորհրդանշական է լսել մի մարդու բանախոսություն-զրույց, որի ամբողջ կյանքը կապված է եղել մշակութային ժառանգության հուշարձանների պատկերման ու ներկայացման հետ։

Արցախյան շարժմանը որպես ֆոտոլրագրող ժամանելով Հայաստան, Հրայր Բազէ Խաչերյանն սկսեց լուսանկարել Արցախի ու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունները. «Դպրոցում հայոց պատմություն չեմ սովորել, բայց երբ եկա Հայաստան իբրև ֆոտոլրագրող Արցախի պատերազմը լուսանկարելու համար, եկա, ուսումնասիրեցի, պատերազմը լուսանկարեցի, հետագայում Մոնրեալում իմ այդ լուսանկարների ցուցահանդեսով հայերը սկսեցին հասկանալ, թե ինչ է Արցախը , ով է ժողովուրդը, ինչի նման է ճարտարապետությունն ու բնությունը։ Տարիներ շարունակ այս գործը շարունակելով` հիմա սովորել եմ հայոց պատմությունն ու փոխանցում եմ այն գրքերի եւ թվային միջոցներով»։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց Հայաստանում և Արցախում գտնվող խաչքարերի, եկեղեցիների իր կողմից արված լուսանկարները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում նկարահանված երկու տեսաֆիլմերը։ Վերջիններս ուղեկցվում էին տեղում լուսանկարչի մեկնաբանություններով։ Նա առանձնացնում էր այն փաստը, որ Արեւմտյան Հայաստանում այդքան էլ հեշտ չէր եկեղեցիներ լուսանկարելը, քանի որ թույլ չէին տալիս դրոններով նկարել, քուրդ երեխաները քարկոծում էին, ոստիկանները շատ դեպքերում ուղեկցում էին հարցաքննության, տեղացիները միտումնավոր սխալ ճանապարհներ էին ցույց տալիս կամ հրաժարվում օգնելուց և այլն:

1993 թվականին բժիշկները լուսանկարչին ապրելու համար տասը օր տվեցին` թոքերի քաղցկեղ ախտորոշելով, եւ ինչպես Հրայր Բազէ Խաչերյանն է նշում` «ուխտ արեց, որ հայկական մշակույթի հետեւից պիտի վազի»։ Հրայր Բազէ Խաչերյանը, թերևս, ամենաշատ եկեղեցիներ նկարահանած լուսանկարիչն է, որը Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և, կարողանալով հաղթահարել հիվանդությունը, մինչև հիմա շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել հայոց աշխարհը։

Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ, Լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հերթական ոսկին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հաջորդը

Ադրբեջանը փակել Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Առնչվող նյութեր
Դիտել

Գագիկ Խաչատրյանի որդիներին օրենքի խախտմամբ ստորգետնյա շինություն է օտարվել

Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի…
Դիտել

Նա գնաց մենակ․ Քերոբյանը հեռանում է պաշտոնից

Վահան Քերոբյանը լքում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։  «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ! Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում…
Դիտել

Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90սմ

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share