Ուկրաինայի հայ բժիշկները իրենց ներդրումն են ունենալու վիրավոր հայ զինծառայողների բուժման գործում

Ուկրաինայի հայ բժիշկների միության ներկայացուցիչները Հայաստան կայցելեն՝ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչական կազմում։ Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է հայտնի բժիշկ, Ուկրաինայի հայ բժիշկների միության կոորդինատոր Գայանե Գինոսյանը։

Նրա խոսքով, ՈՒՀԲՄ-ն իր առաջ նպատակ է դրել՝ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ, մասնակցելու համար հայկական առողջապահական համակարգի զարգացմանը, նպաստել փոխգործակցությանն ու համագործակցությանը հայ մասնագետների հետ տարբեր ոլորտներում։

«Ասոցացիայի հիմնական նպատակն է Ուկրաինայի հայ բժիշկների հզոր միավորում ստեղծելն է, որը կկարողանա լայնամասշտաբ բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես Ուկրաինայի, Հայաստանի հիվանդներին, այլև ողջ սփյուռքով մեկ։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ վիրավորված հայ զինծառայողների վերականգնման և բուժման մեջ։ Մեր ասոցացիան կօգնի Հայաստանի բժիշկներին ծանոթանալ աշխարհի բժշկության նվաճումներին ու նորամուծություններին։ Բացի այդ, Հայաստանի և Ուկրաինայի մասնագետների համագործակցությունն ուղղվելու է Արցախի և Հայաստանի մարզերում բժշկական օգնության ցուցաբերմանը։ Այս այցի ընթացքում ծրագրում ենք այցելել գեղարքունիքի մարզ՝ հասկանալու համար խնդիրների բովանդակությունը։

Մեր ամենամեծ նպատակն այն է, որ կարողանանք օգնել Հայաստանին անցնել ամենատարբեր հիվանդությունների հաղթահարման ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները։ Մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ այդ խոչընդոտները վերացնելու գործում և օգնել կազմել մասնագետների մի խումբ, որոնց նպատակը կլինի ստեղծել ավելի ուժեղ, ավելի պորֆեսիոնալ, իսկ որ ամենակարևորն է՝ ավելի մատչելի ու հասանելի առողջապահական համակարգ», — ասաց Գինոսյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ -ի բժիշկները Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով

Հաջորդը

ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…
Դիտել

ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ

Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Խորհրդակցություններին մասնակցել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share