Ուկրաինայում նշելու են Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

«Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Ուկրաինայի հայկական եկեղեցական կազմակերպությունները պատմական հեռանկարում. Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին ընդառաջ» միջազգային գիտագործնական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Համաժողովը Կիեւում կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինական թեմը՝ Լվովի Արվեստների ազգային ակադեմիայի, «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի դավանաբանների ասոցիացիայի (ՈւԿԱ), Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) հետ համատեղ։ Միջոցառման թեմատիկան ընդգրկում է Ուկրաինայում հայ համայնքի կրոնամշակութային կյանքի հարցերի լայն շրջանակ։

Ինչպես տեղեկացրել է ուկրաինացի հայտնի գիտնական Իրինա Գայուկը, համաժողովի շրջանակում տեղի կունենա «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսի բացումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է պատվաստումային գործընթացը

Հաջորդը

Շարունակեք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող 5 փողոցները

Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ…
Դիտել

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։…
Դիտել

Ում էր ուղղված հայտնի ձայնագրությունը (տեսանյութ)

Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրությունը։ Ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը պատմում էր, թե ինչպես…
Դիտել

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․ Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքում գրել է․ «Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share