Ուկրաինայում պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չեն ունենալու. ԱՄՆ գլխավոր դատախազ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը երեքշաբթի օրը Ուկրաինա կատարած այցի ժամանակ խոստացել է օգնել քրեական գործեր հարուցել փետրվարի վերջին ռուսական ներխուժումից հետո կատարված ռազմական հանցագործությունների հարցով, գրում է Ամերիկայի ձայնը:

«Ես այստեղ եմ, որպեսզի հայտնեմ Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին ռուսական չհրահրված և անարդար ներխուժման պայմաններում», – ասել է Գարլենդը լրագրողներին Լեհ-ուկրաինական սահմանի մոտ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հետ հանդիպումից հետո:

«Միացյալ Նահանգները ճշգրիտ ուղերձ է հղում այն մասին, որ թաքնվելու տեղ չկա», – ասել է Գարլենդը: «Մենք և մեր գործընկերները հետամուտ են լինելու, որպեսզի այս վայրագությունների համար մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության», ասել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միասնական քննության նախնական արդյունքները

Հաջորդը

Վեդիի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ. Կոլոմինա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը…
Դիտել

Արման Թաթոյանը Բրյուսելում ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորներին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության]…

ՊՆ-ն հերքում է «ընթացող մարտերի մասին» լուրերը

Պաշտպանության նախարարության հայտարարությունը․ «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի…
Դիտել

Արցախի նախագահն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share