Ուկրաինան նշել է անվտանգության երաշխավորներին

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան նշել է Ուկրաինայի պայմանները անվտանգության երաշխիքների համար, ինչպես նաև այն երկրները, որոնք կարող են հանդես գալ որպես երաշխավոր։

Ուկրաինան Ռուսաստանին է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի իր առաջարկները, որը հնարավորություն է տալիս դադարեցնել պատերազմը։ Դա պետք է լինի միջազգային պայմանագիր, որը կստորագրեն անվտանգության բոլոր երաշխավորները, կարծում է ուկրաինական պատվիրակությունը։

Ուկրաինական պատվիրակության կարծիքով՝ երաշխավոր կարող են դառնալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը և Իսրայելը։ Որոշ երկրներ արդեն նախնական համաձայնություն են տվել։

Պայմանագիրը, ինչպես առաջարկում է Ուկրաինան, պետք է նաև սահմանի երաշխավոր երկրների փոխգործակցության արդյունավետ մեխանիզմ։ Իրականում սա կարող է նման լինել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին («դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը հավասարազոր է ամբողջ դաշինքի վրա հարձակման»): Եթե ​​Ուկրաինայի դեմ պատերազմ, ագրեսիա կամ հատուկ գործողություն սկսվի, ապա երաշխավոր երկրները երեք օր խորհրդակցություններ են անցկացնում եւ պարտավոր են օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի Հայաստան շարունակվել է սովորական ռեժիմով. ՆԳՆ

Հաջորդը

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Դատական հայց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի…
Դիտել

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին. այս մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ Աննա Հակոբյանը…
Դիտել

Որոնողական աշխատանքները վերսկսվել են

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների…
Դիտել

Արցախում բջջային կապը թշնամին խլացնում է

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share