«Չի բացառվում՝ 100 մլրդ-ից ավել ստվերային շրջանառություն դուրս բերվի». Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ։

Նրա խոսքով՝ արդեն առգրավված սերվերներից տասնյակ միլիարդ դրամների ստվերային շրջանառություն է բացահայտվել. «Ոչ միայն «Նոր Զովքում»․ բազմաթիվ են նման տնտեսվարող սուբյեկտները։ Չի բացառվում, որ 100 մլրդ և ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի միայն այն դեպքով, որ հայտնաբերվել են սերվերներ»։

Բադասյանը հարցին, թե ինչու է միայն «Նոր Զովքի» սեփականատերը ձերբակալվել, ասել է. «Ձերբակալելու որոշումը կայացնում է քննիչը՝ հիմքերի առկայության դեպքում, քրեական դատավարության շրջանակներում։ Բոլոր դեպքերում, երբ կլինեն օրենսդրությամբ սահմանված հիմքեր, կլինեն նույնատեսակ գործողություններ։ Խոսքը ոչ միայն սուպերմարկետների մասին է»։

Բադասյանը նշել է, թե տասնյակ միլիարդավոր թաքցված շրջանառություն եղել է շինարարական և այլ ընկերություններում. «Քաղաքական թիմի թիրախում որևէ բիզնես չկա։ ՊԵԿ-ը հավասար մոտեցումներով, իր լիազորությունների շրջանակներում ո՛ր դեպքում հայտնաբերի նման երևույթներ, խիստ հետևանքներ են լինելու»,- ասել է նա։

Նա կոչ է արել տնտեսվարողներին՝ աշխատել օրինականության դաշտում և բացառել ապօրինի երևույթները։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախյան կողմը մերժում է հակամարտությունը որպես ներքին խնդիր ներկայացնելու Ադրբեջանի փորձերը. ԱՀ ԱԳՆ

Հաջորդը

ՃՏՊ կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ կան մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության…
Դիտել

Մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին.  «Մենք խորապես մտահոգված…
Դիտել

Ադրբեջանական կողմը կրակում է Կութի և Սոթքի դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share