Պաշտոնական.  Նապոլին նորեկ ունի

«Նապոլին» հայտարարել է «Սամպդորիայի» աջ պաշտպան Բարտոշ Բերեշինսկու տեղափոխության մասին:

Նեապոլիտանական ակումբը 30-ամյա լեհ ֆուտբոլիստին վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։

«Նապոլիում» արդեն խաղում են երկու լեհ ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Հուբերտ Իդասիակը և կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

2022/23 մրցաշրջանում Բերեշինսկին մասնակցել է Ա Սերիայի 15 հանդիպման և մեկ խաղ անցկացրել Իտալիայի գավաթում։

Թիմի նորեկը Լեհաստանի հավաքականի կազմում 50 հանդիպում է անցկացրել, նաև մասնակցել է Կատարում կայացած Աշխարհի առաջնությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում

Հաջորդը

Ակցիա Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ. կան բերման ենթարկվածներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգիչ է համարում հայ-ադրբեջանական լարվածության մասին…
Դիտել

Հայաստանը խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է…
Դիտել

Արմեն Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share