Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և…
Դիտել

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն…
Դիտել

Հորդանանը բացում է իր ռազմաբազաները ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար

Հորդանանը հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար իր ռազմաբազաների բացման մասին։ ԱՄՆ-ն օգտագործելու է Հորդանանի ռազմակայանները՝ Իսրայելին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share