ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ այս շաբաթ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է կողմերի միջև նոր բանակցություններ հյուրընկալելուն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ:

«Ինչպես նախկինում ասել ենք, մենք հավատացած ենք, որ առկա խնդիրները լուծելու համար ուղիղ երկխոսությունն առանցքային է: Մենք վստահ ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Այս հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորինս շուտ հանդիպման նոր ամսաթիվ նշանակելուն», – նշել է պետքարտուղարության խոսնակը: 

Մեթյու Միլլերը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ կողմերի հանդիպումը կայանա այս ամսվա վերջին:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պետք է հանդիպեին Վաշինգտոնում, հունիսի 12-ին, սակայն հանդիպումից օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Մոսկվա

Հաջորդը

Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է նախագահական ընտրությունների արդյունքները

Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 49,4, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝…
Դիտել

Մահացել է Պաշտպանության նախկին փոխնախարարը

Ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share