ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում Ագարակ քաղաքի բնակիչը խոչընդոտել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իր ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել վերջիններիս հետ, եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ աշխատակիցներին պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Եղբայրներից մյուսը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել,  նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք

Հաջորդը

Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը առավել ագրեսիվ բնույթ է ստացել. Տիգրան Աբրահամյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին…
Դիտել

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել

Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորներն այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում ԱԻ պետական…
Դիտել

44 օրյա պատերազմի ընթացքում զոհված անձանց ընդհանուր թիվը կազմում է 3822. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share