ՊԵԿ-ը գործարկել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչև ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր և անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները:

Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով:

Նախնական մաքսային հայտարարագրով էապես հեշտացել է ներմուծման գործընթացը: Եթե նախկինում ապրանքի բացթողնման գործառույթը օրեր է տևել, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչև 2 ժամ: Տնտեսվարողը, միաժամանակ, մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է ստանում: Մասնավորապես՝ նրանք կարող են նախնական մաքսային հայտարարագրերի մաքսային ձևակերպումներն իրականացնել ցանկացած օր, 24 ժամյա աշխատանքային ռեժիմով, առանց որևէ լրացուցիչ վճարների: Բացի այդ, նախնական մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքները ներմուծող տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանը հատելու հետ կապված մաքսային գործառնությունները և մաքսային մարմինների կողմից իրականացվող այլ գործառնությունները կիրականացվեն հենց սահմանային մաքսային կետերում, ընդ որում՝ արտահերթ: Նախնական մաքսային հայտարարագրերով ձևակերպված ապրանքների զգալի մասի բացթողումն իրականացվելու է անմիջապես սահմանային կետից:

Այս դեպքում տնտեսվարողը կարող է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինի դրանք տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ կխնայվեն տնտեսվարողի ֆինանսական միջոցները, ժամանակը: Այսպիսով, նախնական մաքսային հայտարարագրով ներմուծված ապրանքների բացթողնման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Նորամուծությունից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները: Մասնավորապես՝ հայտարարատուն պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկ վճարող: Մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում հայտարարատուի կողմից ներմուծվել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 և ավելի տոկոսը ձևակերպված լինի ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Հայտարարատուն պետք է ունենա նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախնական մաքսային հայտարարագիր հարկավոր է ներկայացնել ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք

Հաջորդը

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Արիֆ Բահարուդինին

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի…
Դիտել

Պուտինը վավերացման է ներկայացրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմական գործակցության մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմական գործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը հրապարակվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share