ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ՀՀ սահմանով  ոսկյա ձուլակտորի տեղափոխումը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսիից Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։

Վերջինս, մաքսային հսկողության «կանաչ» ուղին հատելուց հետո, ուղեկցվել է տեսազննող սարքի մոտ: Զննվել է տվյալ քաղաքացու մոտ գտնվող պայուսակը: Արդյունքում, ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է   1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը  դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին: Համաձայն ՌԴ քաղաքացու բանավոր հայտարարության, այն հանդիսանում է ոսկյա ձուլակտոր։ Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև  7 հատ ռուսերեն  և 4 հատ վրացերեն  լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հանդիսանում են հայտնաբերված  ձուլակտորի փաստաթղթերը։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են  ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր ցերեկը, ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հաջորդը

Մասնագիտական քննարկում՝ բազմաբնակարան շենքերի կառավարման և կառուցապատողների պարտականությունների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին

Արգենտինայի ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն…
Դիտել

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share