Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին

Արգենտինայի ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Diaro Armenia-ն:

Առաքելությունը ներառում է լոգիստիկայի և այլ մասնագետներ, նաև՝ որոշակի անհրաժեշտ պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական այլ պարագաներ, չոր սնունդ:

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների պատվիրակությանը: Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունը ողջունել է «Սպիտակ սաղավարտ» առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովում և ՄԱԿ-ում արած հայտարարությունների համար և զեկուցել հումանիտար իրավիճակի լրջության մասին:

Ալբերտո Ֆերնանդեսն իր հերթին կարևորել է հակամարտությունը տեսանելի դարձնելու կարևորությունը: Նա նաև խոստացել է կապ հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ համակարգելու հայ համայնքի խնդրանքները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված ԼՂ ղեկավարությանը և կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի դեմ ցանկացած գործողություն կարժանանա կործանարար պատասխանի

Հաջորդը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել

Առնչվող նյութեր
Դիտել

Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share