Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի դեմ ցանկացած գործողություն կարժանանա կործանարար պատասխանի

Իրանը կպատասխանի պաղեստինաիսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։

«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը», – հավելել է նա։

Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք Իրանը ձգտում է համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, Քանաանին հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդն ինքն է որոշում ընդունում ընթացիկ իրադրության վերաբերյալ»:

«Մենք որոշումներ չենք կայացնում տարածաշրջանում որևիցե կողմի, ներառյալ՝ պաղեստինցիների փոխարեն», – ընդգծել է նա։

Իրանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Թեհրանի ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի իսլամական երկրներն աջակցեն պաղեստինցի ժողովրդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է այն հաղորդումները, թե Իրանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի որոշումների կայացման գործընթացին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։ Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, թե Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել Իսրայելի վրա հարձակումը, և որ հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ «կանաչ լույս է տվել» դրա իրականացման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոտայքում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում

Հաջորդը

Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ-ն դատական իշխանության ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն…
Դիտել

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share