ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 6-ին հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ընդգծվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքներին:

Կողմերն ընդգծել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները և գոհունակություն հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից: 

Նշենք, որ 2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքվել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումներին: 2019 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում

Հաջորդը

ՀՀ նախագահն այցել է Չինաստանի դեսպանատուն

Առնչվող նյութեր
Դիտել

Դադարեցվել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի…
Դիտել

Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի…
Դիտել

Նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում. Հայկ Մարության

Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Եթե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share