ՊԵԿ-ում մեկնարկում են մաքսային ծառայողի պատրաստման աննախադեպ դասընթացներ

Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մաքսային ծառայողներն, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակից լինել նոր որակի մաքսային ծառայության ձևավորմանը՝ անկախ աշխատանքային փորձից։ Իսկ համակարգում աշխատողների համար սա նաև վերապատրաստվելու, առաջխաղացման և ուժերն այլ ստորաբաժանումներում փորձելու հնարավորություն է:

Դասընթացի մասնակիցները կստանան ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական պարապմունքներ կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։
Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդունելության առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։

Ընդունելության համար պահանջվող օտար լեզուների և համակարգչի իմացությունը կարող է ստուգվել ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվող թեստավորմամբ՝ գիտելիքների մակարդակը հավաստող փաստաթղթեր չունենալու դեպքում։

Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 28-ն է:

Թեստավորման անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ լրացնելու դեպքում: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները հանձնելու են ավարտական քննություն, որի արդյունքով հնարավորություն կունենան ստանալու մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առաջարկ նոր ստեղծվող ստորաբաժանումներում։

Մաքսային ծառայողների ընդունելության նոր ընթացակարգի նպատակն է բարեփոխվող մաքսային ծառայության կազմում ընդգրկել բացառապես մասնագիտական բարձր պատրաստվածություն և ներուժ ունեցող աշխատակիցների՝ ձևավորելով մաքսային ծառայողի նոր կերպար:

Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարձրացումն է, որը կյանքի է կոչվում համաշխարհային միտումներին համահունչ էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ և կատարելագործմամբ։


ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում

Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների…
Դիտել

Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների…
Դիտել

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share